Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սպասենք մինչև սեպտեմբեր

Սպասենք մինչև սեպտեմբեր
25.06.2013 | 14:27

Աշնան սկզբին ՀՀՇ-ից հեռացած և նոր ՀՀՇ-ի կայացմանը ձեռնամուխ եղած մի խումբ գործիչներ մեկ ամիս առաջ մամուլի ասուլիս էին հրավիրել և ներկայացրել իրենց առաջիկա անելիքները:

Ինչո՞վ են զբաղված այս օրերին ՀՀՇ ընդդիմադիր գործիչները:
«ՀՀՇ-ն դեռ վերագրանցված չէ, հայտարարված է, որ սեպտեմբերին պետք է լինի կուսակցության հիմնադիր համագումարը, աշխատանքներ են կատարվում այդ համագումարը կազմակերպելու ուղղությամբ: ՈՒրիշ ոչինչ»,- մեր հարցին այսպես արձագանքեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ ինչ-որ խոչընդոտ կուսակցության վերագրանցման հարցում:
«Ինձ ոչ մի խոչընդոտ հայտնի չէ»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ